ZK4500

Fingerprint-Sensor-ZK40003

ZK4500-ը մատնահետք կարդացող սարք է։ Այս սարքը կարող է գրանցել մատնահետքի պատկերը և վերբեռնել համակարգիչ USB ինտերֆեյսի միջոցով։ ZK4500-ը համատեղելի է Windows-ի բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի հետ, մասնավորապես Window XP, Vista, Windows 7(32bit, 64bit) և Windows 8(32bit, 64bit)։ Այս սարքը լայնորեն կիրառվում է սոցիալական ապահովության, հանրային անվտանգության, հաճախումների կառավարման, մատնահետքի կոդավորման և այլ ոլորտներում։

Տեխնիկական Պարամետրեր

  • Օպտիկական սենսոր
  • Կետայնություն` 500 DPI / 256 gray
  • Սենսորի մակերես` 15 x 18 մմ
  • Ինտերֆեյս` USB
  • Օպերացիոն համակարգեր` Windows XP, Vista, Windows 7 (32bit, 64bit), Windows 8 (32bit, 64bit)
  • Աշխատանքային ջերմաստիճան` 15°-55°C
  • Աշխատանքային խոնավություն` 20-80%
  • Գույն` Սև
  • USB լար` 150սմ
  • Քաշ` 0.2կգ
  • Չափեր (Ե*Լ*Բ) ` 65.5*49*79.8

Հիմնական հատկություններ

  • Բարձր արտադրողականությամբ մատնահետքի օպտիկական սենսոր` առանց հատուկ խնամքի կարիքի
  • Աշխատում է ցանկացած մատի հետ
  • Պատրաստված է բարձր որակի ABS պլաստմասից
  • Բարձր արագությամբ USB ինտերֆեյս
  • Սարքի կարգավիճակի ցուցադրում LED լույսի միջոցով