SpeedFace-V5L-RFID-ը դեմք կարդացող բիոմետրիկ սարք է, որը գրանցում է աշխատակիցների մուտքերն ու ելքերը ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ։ Նույնականացման գործընթացն իրականացվում է 1 վայրկյանից քիչ ժամանակահատվածում՝ դեմքի, ձեռքի ափի և քարտի ճանաչման միջոցով։
Տեխնիկական Պարամետրեր
- Կարող է աշխատել Հաճախումների Կառավարման Համակարգի վեբ տարբերակի հետ
- Կարող է համակցվել դռներին և տուրնիկետներին
- Դեմքերի քանակ՝ 6,000
- Ձեռքի ափերի քանակ՝ 3,000
- Քարտերի քանակ` 10,000
- Օգտվողների քանակ` 10,000
- Գրանցումների քանակ` 200,000
- Միացման եղանակ` TCP/IP
- Էկրան` 5″ TFT
- Աշխատանքային ջերմաստիճան` 0°C-ից +45°C
- Աշխատանքային խոնավություն` 10% – 90%
- Հոսանք` DC 12V 3A
- Չափսեր՝ 92 × 203 × 22 մմ