MA300 մոդելը նորագույն մատնահետք կարդացող սարք է, նախատեսված մուտքի կառավարման համակարգերի հետ աշխատելու համար, որը կիրառում է մատնահետքի ճանաչման նորագույն ալգորիթմը` մաքսիմալ ճշգրտություն և արագություն ապահովելու համար:
Սարքը կարող է օգտագործվել թե առանձին, թե համակցվելով տարբեր արտաքին համակարգերի հետ, որոնք ապահովում են 26-bit Wiegand ազդանշանի փոխանցում: Օգտվողները կարող են գրանցվել ադմինիստրատորի քարտով, նույնիսկ երբ սարքն աշխատում է որպես առանձին համակարգ` առանց որևիցե արտաքին համակարգերի միացված լինելու: MA300 մոդելը կարող է օգտագործվել նաև ծանր եղանակային պայմաններում ի շնորհիվ IP54 պաշտպանվածության ինդեքսի և աշխատանքային ջերմաստիճանի առավել լայն միջակայքի:
Տեխնիկական Պարամետրեր
- Մատնահետքերի տարողունակություն` 1,500
- Քարտերի տարողունակություն` 10,000
- Գրանցումների տարողունակություն` 100,000
- Պլատֆորմ ` ZEM710
- Սենսոր` ZK օպտիկական սենսոր
- Ալգորիթմ ` ZK Finger v10.0
- Նույնականացման եղանակներ` մատնահետք և/կամ քարտ
- Միացման եղանակներ` RS485, TCP/IP, USB-host
- Մուտքի կառավարման ինտերֆեյս` նախատեսված էլեկտրական կողպեքներ, ելքի կոճակներ, տվիչներ, զանգեր համակցելու համար
- Wiegand ազդանշան` Մուտքային և Ելքային
- Լրացուցիչ գործառույթներ (ընտրությամբ)` Mifare, արտաքին USB ստեղնաշար
- Էկրան` Ոչ
- Տեսաձայնային ցուցումներ հաջողված կամ ձախողված գրանցումների վերաբերյալ
- Հոսանք` 12V DC
- Աշխատանքային ջերմաստիճան` -10℃- 60℃
- Աշխատանքային խոնավություն` 10%-90%
- Պաշտպանվածության ինդեքս` IP54