MA300

Ma1

MA300 մոդելը նորագույն մատնահետք կարդացող սարք է, նախատեսված մուտքի կառավարման համակարգերի հետ աշխատելու համար, որը կիրառում է մատնահետքի ճանաչման նորագույն ալգորիթմը` մաքսիմալ ճշգրտություն և արագություն ապահովելու համար:
Սարքը կարող է օգտագործվել թե առանձին, թե համակցվելով տարբեր արտաքին համակարգերի հետ, որոնք ապահովում են 26-bit Wiegand ազդանշանի փոխանցում: Օգտվողները կարող են գրանցվել ադմինիստրատորի քարտով, նույնիսկ երբ սարքն աշխատում է որպես առանձին համակարգ` առանց որևիցե արտաքին համակարգերի միացված լինելու: MA300 մոդելը կարող է օգտագործվել նաև ծանր եղանակային պայմաններում ի շնորհիվ IP54 պաշտպանվածության ինդեքսի և աշխատանքային ջերմաստիճանի առավել լայն միջակայքի:

Տեխնիկական Պարամետրեր

  • Մատնահետքերի տարողունակություն` 1,500
  • Քարտերի տարողունակություն` 10,000
  • Գրանցումների տարողունակություն` 100,000
  • Պլատֆորմ ` ZEM710
  • Սենսոր` ZK օպտիկական սենսոր
  • Ալգորիթմ ` ZK Finger v10.0
  • Նույնականացման եղանակներ` մատնահետք և/կամ քարտ
  • Միացման եղանակներ` RS485, TCP/IP, USB-host
  • Մուտքի կառավարման ինտերֆեյս` նախատեսված էլեկտրական կողպեքներ, ելքի կոճակներ, տվիչներ, զանգեր համակցելու համար
  • Wiegand ազդանշան` Մուտքային և Ելքային
  • Լրացուցիչ գործառույթներ (ընտրությամբ)` Mifare, արտաքին USB ստեղնաշար
  • Էկրան` Ոչ
  • Տեսաձայնային ցուցումներ հաջողված կամ ձախողված գրանցումների վերաբերյալ
  • Հոսանք` 12V DC
  • Աշխատանքային ջերմաստիճան` -10℃- 60℃
  • Աշխատանքային խոնավություն` 10%-90%
  • Պաշտպանվածության ինդեքս` IP54